▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Բաղդասարյանն առաջին անգամ խոսել է իր և Անի Երանյանի հարաբերությունների մասին

Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, օրերս Հայաստանում էր:

Նա հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, որտեղ խոսել է ընտանիքի, ԱՄՆ-ում բնակության, ուսանողական տարիների և դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին։

«Հայաստան գալուց առաջ ես ասել եմ Անիին իմ զգացմունքների մասին և ցանկության, որ մենք միասին լինենք, բայց մենք միասին չենք և երբեք չենք ասել դրա մասին: Ի պատասխան Անին ասել է, որ մենք պետք է սպասենք, ժամանակ վերցնենք և բացասական պատասխանը դրական արձագանք տվեց ինձ մոտ, քանի որ ես հասկացա՝ նա շատ ավելի լուրջ և խորն է վերաբերվում մեր հարաբերություններին»,- պատասխանել է Մհեր Բաղդասարյանը:

Մհերը նաև հավելել է, որ ճիշտ է՝ իրենք միասին չեն, բայց կցանկանար, որ միասին լինեին։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին