▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: 

Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:

Մեզ հետ կապ հաստատելու համար գրեք es@dem.am էլ. հասցեին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին