▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսսին շրջանցել է Մայքլ Ջորդանին և դարձել ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկը

Սպորտային հետազոտություններով զբաղվող SSRS ընկերությունը հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», ներկայումս ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկն է։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում հարցումներ է անցկացնում 12 տարեկանից բարձր երկրպագուների շրջանում։ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է այս հարցման մեջ։ Վերջին հարցման արդյունքում նա ստացել է ձայների 5%-ից մի փոքր պակաս: Մինչ այս առաջատարը նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն էր։

Մեսսին ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» երկու տարի խաղալուց հետո։ Օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճեց Ամերիկայում առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։ 

2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին