▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերժել եք Արցախը, Հայաստանը, ՀՀ քաղաքացուն... հիմա ո՞ւմ վրա եք հոխորտում. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Դուք ամեն ինչ եք մերժում․ Մերժել եք Արցախը, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացուն, հիմա ո՞ւմ վրա եք հոխորտում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան

***

ԱԺ մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել ապօրինի գործողությունները. Արծվիկ Մինասյան

«Իշխանությունը մերժում է քննարկել ընդդիմության բերած հարցերը, առաջարկները, ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսի նկատմամբ քրեական հետապնդումներ են նախաձեռնված, և այս իրավիճակում իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը չաշխատելու համար»,- նշեց «Հայաստան» խմբակցության անդամը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց. 

Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ուզում եմ հիշեցնել, որ Ձեր դիմումի  համաձայն Սահմանադրական դատարանն ասել է, որ պետք է գնաք, վերցնեք ԱԺ այն պաշտոնները, որը ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում, ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլև պարտավորեցրել է իր մանդատով, որ գաք ու խելոք աշխատեք, ոչ թե գաք ու ասեք՝ «եթե ՔՊ-ն մեր ուզած թեկնածուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, գնդակը կվերցնենք ու կգնանք։ Սա հո մանկապարտե՞զ չի։

«Հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին՝ նոր գումարվող ԱԺ-ում, էս ամբիոնին նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով: Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի»,- ելույթն այսպես եզրափակեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ավելի վաղ նա խոսել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, արձագանքել ԱԺ նախագահին, անդրադարձել գործող իշխանության օրոք արձանագրված կորուստներին:

***

«Հոխորտում եք ընդդիմության վրա՝ ինչի՞ չեք գնում ծանոթանում: Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրգործերի հարուցման տակ է ու ըստ օրենքի իրավունք չունի ծանոթանալու զեկուցին»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել ՀԱՍԵ-ի վրա, հոխորտացեք էդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:

Դիտեք նաև՝

«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է: Ներկայացման ժամանակ նաև հարցուպատասխան կա: Առաջին բաժնի պետ Աշոտին հարցնե՞մ, հա՞, պարո՛ն Սիմոնյան»,- խոսքն ուղղելով ԱԺ նախագահին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:

***

ԱԺ նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց. «Արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ԱԺ-ին»: Սիմոնյանը նշեց, որ պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ այն պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանաափակ է: Մանուկյանն արձագանքեց. «Չասեցի հրապարակային. հիմա այդ զեկույցը կա՞, թե՞ ոչ»: Սիմոյանը պատասխանեց. «Համ ասում եք ծանոթացել ենք, համ ասում եք՝ զեկույցը կա՞, թե՞ չկա... Պատգամավոր կա, բացել, նայել է, ասել է՝ շատ է, հետո կնայեմ: Դադարեցրե՛ք թեմայի շուրջ շահարկումները»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին