▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տարածաշրջանում փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից․ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ելույթի տեսանյութը՝ ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ՝ գրելով․

«Այսօր, ինչպես եւ 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն եւ խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:

Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունիցՙ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան եւ նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երեւույթ:

Իմ ելույթը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին