▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Մեր ձեւով»-ը դառնում է անհաջողության մատնված հերթական մի ընդդիմադիր ո՞ւժ...»

Լրագրող Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

««Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է՝ ինչպես է լինում, լավ հարաբերություններ ունենալով, սեփական հարցերը լուծել: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին»,- իր հիմնադրած շարժման տարեկան ամփոփիչ համաժողովին ուղերձ է հղել կալանավորված Սամվել Կարապետյանը:

Անշուշտ, ուղերձի թե՛ մեջբերված հատվածը, թե՛ բովանդակությունն ընդհանրապես՝ միանգամայն համարժեք են առկա իրողություններին, խնդիրներին, անելիքներին, եւ այս մասով իհարկե ամեն ինչ բավականին հստակ է:

Սակայն, ինչպես առիթ եմ ունեցել նշելու պարբերաբար, Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը, թերեւս, այսօր պետք է ունենա նաեւ մի կարեւոր հարցի պատասխան՝ ի՞նչ է անելու, եթե չի հաղթում խորհրդարանի ընտրությանը կամ չի ստացվում այնպիսի արդյունք, որ կոալիցիոն կառավարությամբ հնարավոր է Փաշինյանի կառավարությունը հեռացնել իշխանությունից եւ ձեւավորել նոր կառավարություն:

Ի՞նչ է անում Սամվել Կարապետյանն այդ դեպքում: Այսօր գուցե այդ հարցը թրենդային չէ, այսօր գուցե այդ հարցը չի տրվում հանրայնորեն, գուցե չի հետաքրքրում հասարակությանը, քաղաքացիներին՝ ովքեր հետաքրքրված են «Մեր ձեւով» շարժմամբ:

Բայց այդ հարցը առանցքայինն է, իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով: Թե ինչ են անում հաղթելու, Փաշինյանին հեռացնելու դեպքում՝ շատ, թե քիչ պարզ է:

Բայց, ի՞նչ է անելու շարժումը, ինչպես է խոսելու, բացատրվելու իր համակիրներին եւ գլխավորը՝ լայն հանրության հետ, եթե չի հաջողվում հեռացնել Փաշինյանին կառավարման ղեկից: «Մեր ձեւով»-ը դառնում է անհաջողության մատնված հերթական մի ընդդիմադիր ո՞ւժ, որպիսին Հայաստանը տեսել է անկախության բոլոր երեք տասնամյակների ընթացքում, թե՞ բառի բուն իմաստով ունի քաղաքականության այլ ձեւի մասին պատկերացում, որը ենթադրում է հասարակության հետ աշխատանքային ավելի երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ առանցքային գործոնը իշխանություն ունենալ-չունենալը չէ, այլ քաղաքական բովանդակություն, հայեցակարգ, արժեքային համակարգ ունենալն ու դրա ընդլայնման ուղղությամբ հետեւողական աշխատանքի միտք ու համբերություն ունենալը:

Անձամբ ինձ համար սա է այսօր առանցքային հարցը Սամվել Կարապետյանի առաջ, որպես քաղաքական կյանքում առանցքային դերակատարության հայտ ներկայացրած ուժի:

Ավելին, կարծում եմ, որ հենց այս հարցի պատասխանն ունեցող ուժն է, որ ունենալու է Հայաստանում քաղաքական հաղթանակի գործնական հեռանկար»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին