Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ The Washington Times-ին տված հարցազրույցում:
Հաջիևը, նշել է, որ ԱՄՆ նախագահի անհապաղ արձագանքը խաղաղության օրակարգին արժանի է գովասանքի։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ 907-րդ բանաձևի գոյությունն ինքնին խոչընդոտում է խաղաղությանը.
«Երկու երկրներն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, ինտենսիվ աշխատում են խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ։ Սակայն Քոնգրեսում որոշ մարդիկ ներկայացնում են ոչ անհրաժեշտ ակտեր, որոնք խտրականություն են սերմանում»,- նշել է Հաջիևը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական՝ տնտեսական հարաբերությունները բարելավելու փորձերին, Հաջիևը նշել է նավթամթերքի արտահանումը Հայաստան և հացահատիկի Հայաստան տարանցման համար ստեղծված պայմանները։
Դիտեք նաև՝


