▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ունենք բավարար ռեսուրսներ ընտրություններով արձանագրելու մեր հաղթանակը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն։

Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։

Երևանում տեղի ունենալիք իշխանափոխությունը ոչ միայն կարևոր է գործող իշխանության հեռացման, այլ նաև՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մասով։

Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը և իշխանությունները ձևավորի ժողովրդի կողմից կատարված ընտրություններով։

Մենք ունենք բավարար ռեսուրսներ ընտրություններով արձանագրելու մեր հաղթանակը՝ ժողովրդի կողմից վստահություն ստանալու դեպքում։

Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում։

Երևանին պետք է որակյալ իշխանափոխություն՝ որակյալ իշխանություն ունենալու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին