Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վլադիմիր Սոլովյովը Հայաստանի «Սորոսկան» կառավարությունը տապալելու կոչեր է անում 2018 թվականից։
Այդ ընթացքում Նիկոլ Փաշիյանը հասցրել է 100-ից ավել «կառուցողական» հանդիպումներ ու հեռախոսազրույցներ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, խոստովանել է, որ 2018-2021թթ․-ի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի ֆորպոստի վարչապետի կարգավիճակում, այդ կարգավիճակում իրականացրել է Ռուսաստանի կողմից պլանավորված Արցախի հանձնումը Ադրբեջանին (որպես Թուրքիային ռուս-ուկրաինական պատերազմին չմիջամտելու գին), իր ամենաթույլ կետում (2020-ի նոյեմբերի 9-ը) Պուտինի կողմից հրապարակայնորեն անվանվել է խիզախ քաղաքական գործիչ և ռուսների հրամանով ՀՀ-ը գլխավոր շտաբի պետի կողմից թաքցվել է ՊՆ-ը բունկերում, իսկ 2021թ-ին ռուսների աջակցությամբ «վերընտրվել է»։ Մինչ այսօր ի հեճուկս բազմաթիվ դատարկ հայտարարությունների երբեք չի խախտել ռուսների կարմիր գծերը, իսկ երբ Պուտինը հրամայել է՝ շտապել է Մոսկվա պարադների մասնակցելու։ Շարունակում է պահել Հայաստանը ռուսական բոլոր տնտեսական և ռազմական միությունների անդամ, չնայած վերջիններիս կողմից բացահայտ թշնամական հայտարարությունների։
Վլադիմիր Սոլովյովը Կրեմլի պրոպագանդիստ է, բայց դա չի նշանակում, որ նա հայտարարում է Կրեմլի մտքերը կամ ծրագրերը։ Նրա գործառույթը այլ է և նա աշխատում է այդ գործառույթի շրջանակներում։
Մեծ հաշվով այդ նույն գործառույթի շրջանակներում են աշխատում նախ Նիկոլ Փաշինյանի որոշ պրոպագանդիստներ, օրինակ Պետրոս Ղազարյանը կամ Դանիել Իոաննիսյանը։
Ռուսաստանը իսկապես հիբրիդային պատերազմ է վարում հայ ժողովրդի դեմ և դրա համար օգտագործում է մի քանի իրար հակընդեմ ուժերի։ Այդ ուժերից ամենաուժեղն ու վտանգավորը ՀՀ-ը գործող կառավարությունն ու դրա վարչապետն են, ովքեր 100%-ով վերահսկվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, ինչպես որ 2023թ-ի հունիսի անձամբ խոստովանել է պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը»։


