▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները:

Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին