▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 1- Իրադրությունը Տավուշում․ Ակցիաներ ՀՀ-ում

***

***

Մայիսի 1- Իրադրությունը Տավուշում․ Ակցիաներ ՀՀ-ում

Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

***

***

***

Տարածվող լուրերը, թե տավուշցիները հիասթափվել են և Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստվում են դադարեցնել բողոքի ակցիան, կիրանցիները հերքում են։
Փաշինյանը հորդորել է բացել ճանապարհը, քանի որ միևնույն է սահմանազատման գործընթացը կանգ չի առնելու, այս մասին երեկ լրագրողների հետ զրուցում ասել է կիրանցի երիտասարդը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտնել է, որ ականազերծումից հետո ադրբեջանցի չափագրողներ պետք է գան, որից հետո պարզ կդառնա՝ գյուղացիների առաջարկներն ընդունվում են, թե ոչ, և որքան շուտ ճանապարհը բացեն, այնքան արագ գյուղացիներն իրենց հարցերի պատասխանները կստանան։ «Գյուղի կամուրջն անցնում է Ադրբեջանին, ինչը ոչ միայն մեր գյուղի, այլ ամբողջ Հայաստանի համար է վտանգավոր։ Խաղաղության ենք գնում, բայց անվտանգության երաշխիքներ չի տրվել մեզ։ Ասում են՝ մի ամիս, մի տարի կարող է խաղաղ ապրենք, հետո հանկարծ պատերազմ հրահրվի։ Մեր պայքարը նրա համար է, որ թշնամին չգա հասնի մեր գյուղ։ Իրենց գյուղերը Կիրանցից շատ հեռու են, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր կամուրջն ու տների մի մասը հայտնվելու է իրենց տարածքում»,- ասում է երիտասարդը՝ հաստատելով, որ հիասթափություն չկա, հակառակը՝ պայքարն առավել հաստատակամորեն ու վճռական են շարունակելու։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 10 օրից ավելի Հայաստանի բոլոր բնակավայրերից մարդիկ մեկնում են Տավուշ՝ Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչների հետ պայքարելու մեր տարածքները պահելու համար, շատերն իրենց տեղերում են պայքարում, բազմաթիվ մարդիկ ծեծվել են ոստիկանության կողմից, ոմանք` կալանավորվել։ Օրեր շարունակ ինքս էլ թիրախավորված հետապնդումների եմ ենթարկվում քաղաքացիական հագուստով ուժային կառույցների աշխատանքների կողմից։
Բայց մեզ ոչինչ չի խանգարում շարունակել պայքարը` անկախ իշխանության ճնշումներից, քանի որ մենք ազնիվ ենք, ճիշտ ենք։
Լրագրողները զօրուգիշեր աշխատում են Կիրանցում կամ Հայաստանի այլ վայրերում բողոքի ակցիաները լուսաբանելիս։
Ու հանկարծ Կիրանցի բնակիչները հանդիպում են Նիկոլի հետ, ապա դուրս գալիս հանդիպումից և ակնհայտորեն, կարծես պայմանավորված ձևով խուսափում լրագրողների և այլ հայրենակիցների հետ շփվելուց։ Ոմանք լացում են, ոմանք ասում, թե ամեն ինչ նույնն է մնացել։
Հետո պարզվում է, որ Կիրանցի բնակիչները շատ ավելի վաղ տեղեկացված են եղել Ադրբեջանի հետ հնարավոր սահմանը գյուղի կենտրոնով անցնելու մասին։ Իմացել ու թաքցրել են բոլորից, թաքցրել են լրագրողներից։ Պարզվում է` մարդիկ Նիկոլին խնդրել են գոնե սահման գծել սովետական վարչական սահմաններով ու ստացել մերժում։ Դրանք պատմում է կիրանցեցի Գեղամ Նազարյանը։
Ստացվում է` մենք պայքարում ենք անվտանգային գոտու պահպանման համար, չիմանալո՞վ ներքին խոսակցությունների ու քննարկումների մասին։ Լավ, իշխանությունը թաքցնում ու ստում է, հասկացանք, բա Կիրանցի բնակիչները ինչո՞ւ են թաքցրել։
Մի՞թե մարդիկ այնքան միամիտ են, որ դեռ հավատում են Նիկոլի տված խոսքին ու գուցե իրենք էլ Նիկոլին են խոսք տվել` ոչ մեկին ոչինչ չասել...
Ազնիվ չէ։
Բայց Տավուշը միայն տավուշցիներինը չի։ Մենք կշարունակենք պայքարը։ Իսկ Նիկոլին հաջողվում է մարդկանց խաբել, մանիպուլացնել, իրար դեմ հանել և հասնել սեփական հրեշավոր նպատակներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին