▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՆՎԱՆ դիմաց մինուս են դրել

«ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքները ամփոփելուց հետո վերին էշելոնում վերջնական տեսքի է բերվել «գնացող» մարզպետների ցանկը: Ճիշտ է, այս պահին դժվար է ասել, թե երբվանից կարելի է այս որոշումը ուժի մեջ մտած համարել, բայց որ որոշ ինքնավստահ ու իրենցից գոհ մարզային ղեկավարներ իրենց պաշտոններից «թռնելու» են` դա հաստատ է: Որևէ մեկը այլևս անզոր է դառնալու նախագահականի ականջին որևէ մեկի համար գեթ մի լավ խոսք շշնջալու, քանի որ հարցը շատ խիստ է դրված: Ավելին, երեկվա դրությամբ մարզպետների գործով հայտնի որոշ «կնքահայրերի», այդ թվում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին ասվել է, որ մարզային իշխանիկների հարցում նրանք շատ սխալ «ստավկաներ» են արել և որ իրենց հաշվարկները բնավ չեն արդարացրել ՀՀ իշխանությունների հույսերը:

Թերթը նկատում է, որ կոնկրետ երկու մարզպետի անվան դիմաց նախագահականում մինուս են դրել, որոնց գնալու ժամկետները պարզ կդառնա հաշված օրեր անց: Իսկ բացի «մինուսավոր» մարզպետներից, ՀՀ իշխանությունների կողմից թիրախավորվել է նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` Գիզիրը, ով սիրում է երկակի ստանդարտներով «խաղալ»: Գուցե սա էլ մեր գյուտարար վարչապետի փնթի աշխատանքների երկրորդ արա՞րքն է: Ի՞նչ իմանաս...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին