▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունիի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է եղել. հոգևորականը հոսպիտալացվել է

Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Մարտունու բժշկական կենտրոնից։
Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաև դեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

***

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին