▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն

Այսօր` ժամը 00:25-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ առաջային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը:  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը: Ինչպես հայտնի է դարձավ «Փաստինֆոյին»  այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը ու հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է իր փաստական ամուսնուն՝ Հովնան Խաչատրյանին: Ա.Էլոյանը 2008 թվականի մարտ 1-ի իրադարձություների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինն է:

Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին