▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ՝ ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունից

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ռազմական ինստիտուտներից մեկում հունվարի 29-ին տեղի ունեացած սպանությանը:

«Ինչպե՞ս անենք, որ նման դեպքերը մեր երկրի ներսում տեղի չունենան»,-ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց պատգամավորը:

«Փաստի շուրջ հարուցված է քրեական գործ և բացի դրանից՝ անց է կացվել ծառայողական քննություն, ինչի արդյունքում պարզվել են մի շարք բացթողումներ՝ ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի, ստորաբաժանումների հրամանատարների կողմից: Քրեական գործընթացի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտուման արդյունքում է տեղի ունեցել դեպքը, որին նախորդել է ոգելից խմիչքների օգտագործումը, ապա տեղի է ունեցել վիճաբանություն՝ էթիկայի նորմերի հետ կապված: Գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, որը հետագայում վերածվել է  սպանության: Շուրջ 5 հոգի ձերբակալված է»,-պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքից կազատվեն երեք տեղակալներ, մյուսները ցածր պաշտոններ կզբաղեցնեն, ոմանք էլ կտեղափոխվեն ռազմական զորքեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին