Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նարեկ Մալյան. դատապարտվեց 1 տարի ազատազրկման։ Լայվի համար։ Ընդ որում՝ միակ ապացույցի հիման վրա, որն էլ մոնտաժված է եղել։ Իրավական լեզվով դա կոչվում է անթուլատրելի ապացույց։ Եվ սա նախաքննության ընթացքում բնավ միակ խախտումը չէր։ Դիտեք նաև՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ հրապարակեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանի նկատմամբ սահմանված պատժատեսակն ու պատժաչափը։ Մալյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման, հանելով Մալյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում՝ 5 ամիս 7 օր ժամկետով։ |
«Մալյանը դատապարտվեց միակ ապացույցի՝ լայվի հիման վրա, որն էլ մոնտաժված է եղել»․ Լիկա Թումանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet