▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԼՀԿ»-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» համագործակցում է տարբեր ուժերի հետ, և օրակարգի համընկնման դեպքում լինում է նաև միասնական որոշակի նախաձեռնություն, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ, և դրանք ստեղծվել են: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ընդդիմադիր ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը՝ անդրադառնալով երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին՝ հավելելով, որ հանարահավաքի օրակարգին ծանոթ չէ:

Հարցին, թե եթե հրապարակում հնչի կառավարության հրաժարականի պահանջ, ԼՀԿ-ն կմիանա՞, Մարուքյանն արձագանքեց հետևյալ ձևով.

««Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- ընդգծեց Մարուքյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին