▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզվի սայթաքում է արել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Galatv.am-ը գրել է. «Ես ճանաչում եմ Լեւոն Հայրապետյանին որպես հայրենասեր մարդ, որպես բարերար եւ լրագրող, մի մարդ, ով թե Հայասատանի եւ թե Արցախի համար արել է մեծ գործ: Մնացածը պիտի սպասենք, ենթադրում եմ, որ քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ»,- անդրադառնալով ՌԴ-ում բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման փաստին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խոսելով  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  անակնկալ հայտարարության մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես բառախաղ չեմ ուզում անել, ոչ էլ անձնական ատելություն, քեն ունեմ որեւէ մեկի նկատմամբ: Մեկ- մեկ լեզվի սայթաքումներ են լինում, ինձ թվում է, որ պարոն Աբրահամյանը լեզվի սայթաքում է արել: Բայց այսօրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան Հայաստանից, եթե ուզում են Հայաստանում իրավիճակի փոփոխություն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին