▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ կլինի Հայկոյից օրինակ վերցնեն մյուսները, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-ընկերուհի խաղացնեն

Երեկ Արմենիա ՏՎ-ի եթերում ցուցադրվեց Հայաստանի Ձայնը նախագծի մենամարտ փուլի առաջին մասը: Հատկապես առանձնացավ Հայկոն, ում արդարացի լինելը չափազանց գովելի էր: Անգամ մինչ նախագծի սկսվելը, բոլորը գիտեին, որ Աննա Խանչալյանն է հաղթողի գլխավոր հավակնորդը եւ թեˊ հեռուստաընկերության ղեկավարությունը, եւ թեˊ ժյուրիի անդամները շեշտը հենց Աննայի վրա են դրել: Սակայն փառք եւ պատիվ Հայկոյին, որ նա ունեցավ այդքան համարձակություն, որպեսզի ճիշտ որոշում կայացնի, անկախ նրանից, թե ով է Աննան: Այն, որ Աննան պոտենցիալ Հայաստանի ձայնն է, երեւաց Հայկոյի որոշումը հայտնելուց հետո, երբ Շուշան Պետրոսյանի բերանը ուղիղ 2 րոպե բառացիորեն բաց էր մնացել, իսկ նախագծի պրոդյուսերները իրար էին խառնվել: Եվս մեկ ապացույց՝ դա Միքայել Պողոսյանի կարծիքն էր, ով ասաց հետեւյալը. -Ճիշտ էր Հայկո, համենայն դեպս այսօր: Դա այն մասին է վկայում, որ Հայկոյի քայլն իրոք անսպասելի էր: Հայկոյի արժանապատիվ պահվածքը գովելի է ոչ միայն վրացի աղջկա հանդեպ արած քայլի համար: Բանն այն է, որ մենամարտ փուլի ժամանակ նա պայքարից դուրս թողեց նաեւ իր վաղեմի սան Մաշին, ում միշտ սեփական աղջկա պես է սիրել, ով սակայն այդ օրը օբյեկտիվորեն թույլ գտնվեց: Լավ կլինի, որ Հայկոյից օրինակ վերցնեն նաեւ մյուսները, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-ընկերուհի խաղացնեն:

Երաժշտական քննադատ ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին