▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ եք անում՝ խաղաղություն եք ուզում, բայց օգնե՞լ թուրքերին կեղծել պատմությունը՝ չի կարելի.․․

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պարզվում է, որ վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում։ Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն` վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում։

Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում, բերեցին մինչև Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին և հանձնեցին հայերին:

Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա՝ էթնիկ զտման վերջին ակորդն էր…

Թե բա խնդրանքով դիմել են…

Արա լավ, խաղաղություն եք ուզում` լավ եք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը չի կարելի… չի կարելի… չի կարելի…»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին