▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լադա»-ն ամբողջությամբ այրվել է

tsayg.am-ը գրում է. Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ավտոմեքենա է այրվել: Գեղարվեստի ակադեմիայի դիմացի մայթին կայանված «Լադա» մակնիշի մեքենայից բարձրացող կրակն ու թանձր ծուխը նկատած անցորդներն ահազանգել են Շիրակի մարզային փրկարարական վարչություն:

Դեպքի վայր էր ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ականատեսներից մի քանիսն ասել են, որ մեքենայում ուղևորներ չեն եղել, հրդեհը բռկվել է անմիջապես այն ժամանակ, երբ վարորդն ավտոմեքենայից դուրս է եկել:

Ավտոմեքենան հոսանքազրկվել է, տեղադրված է եղել նաև գազաբալոն: Մեքենան այրվել է ամբողջությամբ: Տարածքից արագ հեռացվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաները, ժամանակավորապես փակվել է ճանապարհահատվածը: Տեղում աշխատանքներ են իրականացրել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: 

tsayg.am-ը գրումկ է. Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ավտոմեքենա է այրվել: Գեղարվեստի ակադեմիայի դիմացի մայթին կայանված «Լադա» մակնիշի մեքենայից բարձրացող կրակն ու թանձր ծուխը նկատած անցորդներն ահազանգել են Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Դեպքի վայր էր ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ականատեսներից մի քանիսն ասել են, որ մեքենայում ուղևորներ չեն եղել, հրդեհը բռկվել է անմիջապես այն ժամանակ, երբ վարորդն ավտոմեքենայից դուրս է եկել: Ավտոմեքենան հոսանքազրկվել է, տեղադրված է եղել նաև գազաբալոն: Մեքենան այրվել է ամբողջությամբ: Տարածքից արագ հեռացվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաները, ժամանակավորապես փակվել է ճանապարհահատվածը: Տեղում աշխատանքներ են իրականացրել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/09/26/409878.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին