▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կսկսեն հսկել պաշտոնյայի աներոջը, զոքանչին ու երեխաներին

Փոփոխություններ են սպասվում մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում: Մշակվել է կոռուպցիայի դեմ պայքարում լրացուցիչ գործիք, որը թույլ է տալիս քրեականացնել գույքի աճի արձանագրման միջոցով ապօրինի հարստացումը:

«Եթե անձի ձեռք բերված գույքը կամ արված պարտավորությունները չհմապատասխանեն իր կողմից ներկայացված օրինական եկամուտներին և դրա չափը կգերազանցի 2 միլիոն դրամը, համապատասխան իրավապահ մարմինները կարող են քրեական գործ հարուցել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հավելելով.

«Ինչպես գիտեք՝ պաշտոնյաները հայտարարագրում էին միայն գույքն ու եկամուտները, ինչպես նաև փոխկապակցված անձանց մասին տեղեկություն: Եթե նրանց գույքն ավելացել է առանց տեսանելի եկամտի աղբյուրի, նշանակում է, որ առկա է քրեական պատասխանատվության վտանգը:  Մենք նախատեսում ենք նաև շահերի հայտարարագրման ինստիտուտ: Եթե պաշտոնյան ունի որոշակի շահեր բիզնես ոլորտում՝ պարտավոր է հայտարարագրել, ինչը հնարավորություն կտա վերահսկել շահերի բախման գործընթացը:Մենք ունենք նաև ազդարարների խնդիր: Այսինքն, այն մարդիկ, որոնք կոռուպցիոն հանցագործությունների մասին տեղեկություն ունեն, սակայն չեն ներկայացնում, քանի որ երաշխավորված չեն նրանց պաշտպանվածության մեխանիզմները, մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ և ներկայացվել է Կառավարության հաստատմանը և ամենակարևոր գործիքը, որն ամրագրվել է, դա նա այն է, որ լինելու է ազդարարման էլեկտրոնային համակարգ, այսինքն, անանուն կարող են ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին»:

Անի Կարապետյան

Կսկսեն հսկել պաշտոնյայի աներոջը, զոքանչին ու երեխաներինՓոփոխություններ են սպասվում մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
Մշակվել է կոռուպցիայի դեմ պայքարում լրացուցիչ գործիք, որը թույլ է տալիս քրեականացնել գույքի աճի արձանագրման միջոցով ապօրինի հարստացումը:
«Եթե անձի ձեռք բերված գույքը կամ արված պարտավորությունները չհմապատասխանեն իր կողմից ներկայացված օրինական եկամուտներին և դրա չափը կգերազանցի 2 միլիոն դրամը, համապատասխան իրավապահ մարմինները կարող են քրեական գործ հարուցել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հավելելով.
«Ինչպես գիտեք՝ պաշտոնյաները հայտարարագրում էին միայն գույքն ու եկամուտները, ինչպես նաև փոխկապակցված անձանց մասին տեղեկություն: Եթե նրանց գույքն ավելացել է առանց տեսանելի եկամտի աղբյուրի, նշանակում է, որ առկա է քրեական պատասխանատվության վտանգը:  Մենք նախատեսում ենք նաև շահերի հայտարարագրման ինստիտուտ: Եթե պաշտոնյան ունի որոշակի շահեր բիզնես ոլորտում՝ պարտավոր է հայտարարագրել, ինչը հնարավորություն կտա վերահսկել շահերի բախման գործընթացը:
Մենք ունենք նաև ազդարարների խնդիր: Այսինքն, այն մարդիկ, որոնք կոռուպցիոն հանցագործությունների մասին տեղեկություն ունեն, սակայն չեն ներկայացնում, քանի որ երաշխավորված չեն նրանց պաշտպանվածության մեխանիզմները, մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ և ներկայացվել է Կառավարության հաստատմանը և ամենակարևոր գործիքը, որն ամրագրվել է, դա նա այն է, որ լինելու է ազդարարման էլեկտրոնային համակարգ, այսինքն, անանուն կարող են ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին»:
Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին