▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլից արձագանքել են Փաշինյանի առաջարկին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար:

http://asekose.am/filemanager/uploads/dmitri_peskov_putin.jpg

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «շփումները Երևանի հետ շարունակվում են». «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար» «Աշխատանքը շարունակվում է»,-նշել է Պեսկովը:

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին