
|
«Ժողովուրդ»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանը ռեստորանում էր երգում։ |
|
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև այսօր՝ փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում հաշվեհարդարի մասնակից վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։ Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։ |


