***
Ոստիկանությունը տեղում չի, ինչ ասենք. ականատեսը պատմել է կրակոցների մասին. Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Կրակոցների ձայնից դաշտում խաղացող երեխաները վախեցան։ Ձայները լսեցինք, պատուհանից նայեցինք և տեսանք, որ բավականին մեծ թվով երիտասարդներ շենքի դիմացով անցան»,–պատմեց Աջափնյակի բնակիչը։
***
«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյանն է։
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա Ա․ Վ․-ն է. ՆԳՆ
Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
***
Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
1 քաղաքացի մահացել է:
Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱՆ
***
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք հասել ենք այն կիզակետին, երբ այս հողի համար արյուն թափած տղերքի երեխաները, թոռներն ու ծոռները Հայաստանից փախնում, օտար ափերում են իրենց ազատությունը, ապրելու հնարավորությունը գտնում։
Որովհետև....
Որովհետև Հայաստանում ազատագրական պայքարը փորձում են ներկայացնել իբրև Ադրբեջանի դեմ ագրեսիա, Թուրքիայի դեմ պահանջատիրությունը` ռուսամոլուցք։
Աշխատող, նիկոլենց հետ փայ չկիսվող բիզնեսմենին անվանեցին թալանչի, խելացի մարդկանց ֆիզիկապես ոչնչացնում են, որ ընդԴիմադրող չլինի։
Ես ափսոսում եմ, որ մեր հողի համար կյանք տված, խելացի, սրտացավ մարդկային տեսակը Հայաստանում վերացնում են, ու դա արվում է հայի ձեռքով, ով մեզ թուրքով վախեցնելով՝ շարունակում է աղետը սարքել»։


