▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր

Այսօր ժամը 17։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության մեքենայով նշված վայրից 43-ամյա մի տղամարդու հիվանդանոց են տեղափոխել, նա դանակահարված է եղել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասնում է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ղ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին