▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողոպուտ և առանձնակի դաժանությամբ սպանություն Աբովյան քաղաքում․ shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ սեպտեմբերի 10֊ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․00֊ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական բժիշկը դին զննելով՝ հայտնել է, որ մինչև կնոջը խեղդամահ անելը մարդասպանը բութ առարկայով 6 անգամ հարվածել է զոհի գլխին, այնուհետև հյուրասենյակից տեղափոխել է լոգարան և խեղդամահ արել։

Պարզվել է՝ մահացածը 70֊ամյա Ռաիսա Մարգարյանն էր։ Պարզվել է նաև, որ հանցագործը սպանությունը կատարելուց հետո ննջասենյակից հափշտակել է 250 հազար ՀՀ դրամ և ոսկյա զարդեր։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին