«Համացանցում տարածվել է «Ելք»-ի պատգամավոր եղած ժամանակ ձեր խոսքը՝ «փոխզիջումն աբսուրդի ժանրից է», ի՞նչ կասեք այդ մասին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողի դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Նկատե՞լ ես, որ անցել է յոթ տարի: Կուզե՞ս՝ դպրոցական հանդեսիցս վիդեո ուղարկեմ, որտեղ դաշնակցական ոտանավոր եմ կարդում.... Շա՜տ իրողություններ են փոխվել»: Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ *** |
«Մեկնաբանությունների տեղիք է տվել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ: Շատերն այն անվանեցին՝ ոտքի վրա հանդիպում, ասացին՝ Թրամփը չի ընդունել և այլն»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց լրագրողներից մեկը: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ որևիցե երկրի նախագահի հետ հանդիպման համար նախապես ծրագրված այց է լինում՝ աշխատանքային կամ պաշտոնական. «Սա պաշտոնական այց չէր, սա քաղաքական մեծ ազդեցություն ունեցող լայն շրջանակների հետ հանդիպում էր»: *** |
«Երրորդ ամիսն է սկսում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չկա. ադրբեջական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, որի մասին զրուցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Լավ կլինի Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միգուցե դա կապ ունի Ադրեբեջանի ու ՌԴ-ի միջև սրված իրավիճակով: «Որևիցե իրադարձություն տարածաշրջանում տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների միջամտությունների փորձերի ու կարծում եմ՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակներում»: |
«Կուզե՞ս՝ դպրոցական հանդեսիցս վիդեո ուղարկեմ, որտեղ դաշնակցական ոտանավոր եմ կարդում». Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին