▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան են հայտնաբերել

Հայ-իտալական արշավախումբը Կոտայքում գտնվող հուշարձանների պեղումների ժամանակ նոր հուշարձան է բացահայտել: Սոլակ-1 հնավայրում բացվել է դղյակ-ամրոց, որը Վանի թագավարության շրջանում կառուցված շինություն է, ուրարտական մշակույթի արգասիք, իսկ ամրոցում հայտնաբերված բոլոր առարկաները, խեցեղենը, տեղական են:

«Հիմա պեղում ենք ամրոցի դղյակային մասը: Մինչև հիմա պեղել ենք դղյակի սենյակներից մեկը և միջանցքը, բացել ենք դղյակի մուտքը: Կա շատ քիչ միջնադարյան շերտ,  ինչպես նաև հետուրարտական շերտ, հիմնական շերտը ուրարտական շրջանի է: Այսինքն՝ ունենք ուրարտական ստանդարտներով, չափերով կառուցված շինություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին