▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը. Այ Պետրոս, Պետրոս, խելոք մնա, Պետրոս...

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա նշել է. «Հ1-ի գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը մեկ տարվա ընթացքում 44 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել մեր հարկատուների հաշվին և զբաղված է իշխանության պրոպագանդայով և ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձեռ առնելով, թրոլինգ անելով։ Դրան էլ գումարած նաև ունի սև ցուցակ, թե ում չհրավիրի եթեր։

Օրինակ, Պետրոսը ինձ բան ունի ասելու, կարող է հրավիրի եթեր, այդ հարցերը տա, չէ՞, բայց արդեն երեք տարին է լրանում, որ ինձ եթեր չի հրավիրում։ Պետրոս, կարո՞ղ է մարդկանց ասես, թե ով է քեզ արգելել, որ ինձ եթեր չհրավիրես։

Պետրոսը դրել է իմ նկարը և էլի նկարներ, մարդկանց, ովքեր մեր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան տոնից հետո ջրհօրհնեքի արարողությանը եկեղեցու սուրբ ավանդույթի համաձայն խաչի քավոր են ընտրվել։ Նա նաև գրել է. «Լավ ա ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին չեն ուզում փոխել, թե չէ կիմանոներով կնկարվեին»։

Ըստ էության Պետրոսը իր այս գրառմամբ վիրավորական արտահայտություններ է անում միլիոնավոր քրիստոնյա մարդկանց հասցեին, որովհետև ձեռ է առնում տարբեր եկեղեցիներում խաչի քավոր կանգնած մարդկանց։ Քանի որ Պետրոսը կարող է չի հասկանում, թե խաչի քավոր ինչ է նշանակում, ինչու են ընտրում խաչի քավոր, կարար ինձ կամ այլ մարդկանց հրավիրեր եթեր և հարցներ ու իրեն բացատրեինք։

Պետրոս, դու ամոթ չունե՞ս այդ եքա ջանդ առած, սպիտակ մազերդ գլխիդ, ասենք այս ինչո՞վ ես զբաղված։ Դու թրոլինգով ես զբաղված մեր հարկատուների հաշվին, մեր տված աշխատավարձի հաշվին, դու 113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել։ Քեզ այդքան փող խի՞ են տալիս, որ մեզ վիրավորե՞ս։

Դու ընդհանրապես քեզ հաշիվ տալի՞ս ես, թե չէ։ Դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ վիրավորական բաներ ես գրում։ Դու Հանրային հեռուստատեսության գլխավոր քաղաքական մեկնաբանն ես, դու իրավունք չունես քեզ սենց պահես Պետրոս, որովհետև եթե սենց ես քեզ պահում, ուրեմն դու կոռումպացված ես։ Ինչո՞ւ ես դու կոռումպացված որովհետև քո ստացած աշխատավարձը դու ի շահ քո գործի չես ծառայեցնում դու ի չարս ես ծառայեցնում։ Գործող իշխանությանն ես պաշտպանում և հարձակվում ես նրա ընդդիմադիրների վրա, հետևաբար այդ գումարը, որ քեզ տալիս են, անարդյունավետ է ծախսվում և դա կոռուպցիա է։

Լսեցի՞ր կոռուպացված Պետրոս, խելոք մնա, Պետրոս, քեզ հաշիվ տուր, մեկ էլ եթե կարաս՝ պատմի, թե ով է քեզ արգելել ինձ եթեր չհրավիրել։

Այս անգամ այսպես եմ արձագանքում, մյուս անգամ ավելի ծանր արձագանք կլինի։ Այ Պետրոս, Պետրոս, խելոք մնա Պետրոս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին