▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնայի պատճառով մահվան դեմքը մոտիկից տեսածներից մեկը Հայաստանում ես եմ. ապրելու շանս չեմ ունեցել. Գայանե Փայտյան

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

«Կորոնայի պատճառով մահվան դեմքն ու գույնը շատ մոտիկից տեսածներից մեկը Հայաստանում ես եմ։ Կասեի՝ նույնիսկ առաջիններից մեկը։ Ուղիղ 1 տարի առաջ, փետրվարի 10֊ին, կեսօրին, 42 սատուրացիայով ու ծանր շնչահեղձությամբ, գրեթե անգիտակից, բժիշկ Աշոտ Ստեփանյանը ու շտապօգնության հերթապահ բրիգադն ինձ հասցրեցին համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացնան բաժանմունք։ 2 օր անց, արդեն ծայրահեղ ծանր վիճակում՝ սրտի ու երիկամների կանգով, էլի շտապօգնության մեքենայով, 1֊ին հիվանդանոցից տեղափոխեցին «Աստղիկ» բ/կ վերակենդանացման բաժանմունք։ Ես ոչինչ չեմ հիշում, չեմ իմացել, չեմ էլ զգացել։ Ու ապրելու շանս էլ չեմ ունեցել։ Հարազատներս են ամեն ինչ պատմել։ Վերջին պահը, որ հիշում եմ՝ պատգարայով ինձ տնից դուրս հանելն ու Էվայիս էլլայիս՝ ճաշասենյակի պատի անկյունից ինձ նայող զարմացած ու վախեցած աչքերն ու մորս մոլորված դեմքն էր։ Այսօր իմ վերածննդյան օրն է։ Ու շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որ ինձ վերադարձրեցին Էվայիս ու Էլլայիս մոտ։ Ինչ փոխվե՞ց վերածննդիցս հետո... Ես ավելի եմ արժևորում կյանքը։ Սկսել եմ ամեն ինչում և ամեն մեկում միայն կարևորը տեսնել, սկսել եմ դողալ ամեն վայրկյանի վրա։ Էլի շատ կարևոր բաներ եղան. «Աստղիկ» բ/կ ֊ ի բժիշկ Հարությունը, կամ իմ 7֊րդ հարկի հարևան Հարութը , օր ու արև չունի իմ զանգերից ու հարցերից, բժիշկ Սահակը , դարձավ մեր ընտանիքի ընկերն ու աղջիկներիս սիրելի դյադյան, որ իրենց նվիրեց ամենասիրելի տիկնիկներն ու մեր ակվարիումի ամենասիրուն ձուկիկները։ Մեկ տարի է իմ ընկերների թվում նոր, սիրելի ու հարգելի մարդիկ կան՝ սահմանաբաժանիս պայքարին ականատես բուժանձնակազմ, բուժքույրեր, մայրապետեր, անգամ՝ հարևան մահճակալին պառկած՝ ինձ պես կյանքը վերարժևորած մարդիկ։ Ւսկապես, բոլորիդ շնորհակալ եմ, որ կաք։ Ապրեք երկար ու առողջ։

Հ.Գ. Ուզում էի ասել, որ այսօր վերածննդյանս տարեդարձն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին