▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եվրոպական կառույցներին

Թուրքիայից հասնող արյունալի լուրերը խիստ մտահոգիչ են: Թուրք ամբոխի կողմից տասնյակ քաղաքներում ազգային ատելության հողի վրա կազմակերպվող ցույցերը կասկած չեն թողնում, որ իրականացվող մարդասպանությունները, արյունահեղությունն ու ազգային ատելության այս արշավը ղեկավարվում է մեկ ընդհանուր կենտրոնից: 

Սպանվել են տասնյակ քաղաքացիներ, հրդեհվել ու թալանվել են «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  գրասենյակները, էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին մաս կազմող պարզ քաղաքացիների վաճառատներն ու խանութները, և վտանգ կա, որ փոքրամասնությունների կյանքին սպառնացող ծայր առած նոր խուլիգանությունները կրկին մասսայական բնույթ ստանան, ինչպես դա պատահեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ին կազմակերպված «պոգրոմներով»: 

Նկատի ունենալով վերոնշյալը.

Կոչ ենք ուղղում Եվրոպական կառույցներին, հնարավոր բոլոր միջոցներով անհապաղ միջամտել և անմեղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը հնարավորինս շուտ կանխել:

Հիշեցնում ենք, որ Թուրքիայում տակավին աշխատում է, պաշտոնական ատելություն քարոզող Սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով արդարացվում է փոքրամասնությունների կյանքի և ունեցվածքի դեմ ցանկացած ոտնձգություն: 

Հապաղումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Եւրոպայի Հայերու Համագումար

15 Սեպտեմբեր 2015

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին