▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրիլը լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետության

Օրերս Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, սուրբ ծննդյան տոների կապակցությամբ տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների մասին, նշում է, թե այդ երկրում երբեք նման լարված իրավիճակ չի եղել ու նույնիսկ Օսմանյան կայսրությունում, որտեղ ապրում էին ազգային տարբեր փոքրամասնություններ, քրիստոնյաներին չեն ոչնչացրել/բնաջնջել/: 

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների գերսրացումը պետք է ինչ-որ մի ձևով մարեր, ուստի, կրոնական տեսանկյունից են քայլ կատարել, համոզված է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը.

«Ռուսաստանը հասկացավ՝ քանի՞ գլխանի է, որ Թուրքիայի դեմ հայտարարություն անի, մտածեց, որ մի կերպ պետք է շտկել ու դա հանձնարարեց իր հոգևոր առաջնորդին: Կիրիլը լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետության: Ո՞նց կարելի  էր նման բան հայտարարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամը:

Արշակ Սադոյանը ծիծաղելի է համարում նաև Պերմյակովի դատավարությունը, որն անց է կացվում ռուսական 102-րդ ռազմաբազայում:

Նշենք, որ  «Россия»  հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Կիրիլ Պատրիարքը խոսել է վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին: Այս իրավիճակի հետ կապված Պատրիարքը որպես օրինակ առաջ է բերել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը, երբ ստեղծված իրավիճակն ապահովում էր կրոնական փոքրամասնությունների բացարձակ անվտանգությունը: Այս իրավիճակի բացակայությունը, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այժմ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է ողբերգական իրադարձությունների զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ներկայիս իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Հայերի ցեղասպանության հարցում մեր եկեղեցու տեսակետը բազմիցս է հնչել  տարբեր պաշտոնական հայտարարությունների և պատրիարքի ուղերձների մեջ: Այս ամենի ապացույցը Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունն է Հայ առաքելական եկեղեցու կաևորագույն իրադարձություններին. Կիրիլ Պատրիարքի մասնակցությունը Մոսկվայում հայկական համայնքի լուսավորության գործում, ինչպես նաև ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ հիշատակի արարողություններին մասնակցելու համար, որոնք նվիրված էին հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ռուսական եկեղեցու դիրքորուշումը մնում է անփոփոխ: Մենք միշտ պնդում ենք և կշարունակենք պնդել մեր դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթություններում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին