▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնական բանկի նախագահի սենսացիոն հայտարարությունը` «պարտադիրի» մասին.«ՀԺ»

«ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որ  երեկ ԱԺ-ում հանդես էր գալիս որպես ԿԲ նախագահի թեկնածու, սենսացիոն, բայց սպասելի հայտարարություն է արել։

Երեկ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք առանցքային դրույթներ եւ մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական են ճանաչվել, ո՞րն է Արթուր Ջավադյանի տեսլականը, ի՞նչ փոփոխությունների  պետք է ենթարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը եւ արդյոք պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի.գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ջավադյանը հարցին անսպասելիորեն ուղղակի պատասխան է տվել.  «Ինչ վերաբերում է այն հարցին, թե  արդյոք պարտադիր բաղադրիչը լինելու է, իհարկե լինելու է, ուրիշ բան, թե մենք ոնց ենք դա իրականացնելու։ Առանց այդ բաղադրիչի օրենքի ուժը կորում է։ Խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի մասին, խոսքը գնում է վերանայման մասին։ Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»,- ասել է նա։

Սա նման բարձր մակարդակից հնչած առաջին պաշտոնական հայտարարությունն է այն մասին, որ  իշխանությունները չեն պատրաստվում հանել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը եւ նման դիրքորոշումն ունի կոնկրետ բացատրություն»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին