▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ աշխատակից ներկայացողը զանգահարում է և ասում՝ իմ անունից Inecobank-ում բացվել է 10 միլիոնի վարկ․․․

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Հայրապետյանը գրում է․ «Շարունակելով իմ հանդեպ իրականացվող ֆինանսական. զեղծարարության թեման` ասեմ որ որպես ԿԲ աշխատակից ներկայացող անձը ինձ երեկ առավոտյան զանգահարում է և ասում, որ իմ անունից Inecobank-ում բացվել է 10 միլիոն ՀՀ դրամի վարկ և խնդրում ինձ հաստատել կամ հերքել գործարքը իմ կողմից իրականացված լինելու փաստը։ Այն բանից հետո, երբ նրան ասում եմ, որ ես կապ չունեմ այդ ամենի հետ, ինձ ուղարկում է ԿԲ լոգոյով ռուսերեն գրված նամակ, որում ինձ տեղեկացվում է վարկի հաստատված լինելու մասին։ Ես շարունակում եմ պնդել, ու կապ չունեմ դրա հետ և պահանջում անձամբ հանդիպել իր հետ և քննարկել խնդիրը։ Իսկ նա ինձ ասում է` չգիտե՞ք մեր երկրի օրենքները։ Դուք հիմա ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ կասկածվողների սև ցուցակում եք։ Ձեր այս կարգավւճակում ինձ հետ հանդիպելը կնշանակի, որ Դուք փորձ եք անում կաշառել պետական պաշտոնյայի և այդ կերպ լուծել հարցը։ Դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում։

Ես բնականաբար անջատեցի հեռախոսը և հետագա զանգերին չպատասխանեցի։ Որոշ ժամանակ ինձ ուղարկեց մեկնաբանություւնուն դրածս տեքստը։ Իսկ հետո, երբ արդեն հասել էւ ոստիկանություն, նկատեցի, որ ջնջել է ինձ ինձ ուղարկած այդ ռուսերե. Նամակը։ Ավելի ուշ գրեցի նրան` պնդելով, որ ասի` ինչու է ջնջել ֆայլը, բնականաբար չարձագանքեց ....

Առայժմ այսքանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին