▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կաթնա» հայկական պանիրները մուտք ենք գործում շուկա. «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը

Սիրո մասին պատկերացումները տարբեր են. սեր ընտանիքի, հարազատների, հայրենիքի կամ աշխատանքի հանդեպ։ Հենց սերն է ոգեշնչում իրագործել ամենանվիրական նպատակները և հաղթահարել կյանքում ամենադժվար փորձությունները։ 2020թ.-ից սկսած «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս խմբի կազմում հանդես եկող «ՄեգաՖուդ» ընկերության, աշխատել է սիրո, ջերմության ու բոլոր ընտանիքներին հասանելի կաթնամթերքի արտադրանքի ստեղծման համար, և այսօր շուկա է մուտք գործում «Կաթնա» (Katna) հայկական պանիրների արտադրանքով:

/filemanager/uploads/2021/11/week-5/Galaxy_haytniner.jpeg

«Կաթնա»-ն 100% բնական կաթից է: Այն 60 օր հասունացում է անցնում հատուկ ջերմային ռեժիմում՝ 0-50C և 80% խոնավության պայմաններում, ապա մթերման ջերմամեկուսիչ մեքենաների, այնուհետև առաքման հատուկ մեքենաների միջոցով մուտք գործում Երևանում և մարզերում գտնվող բոլոր փոքր ու մեծ խանութներ` յուրաքանչյուր հայ ընտանիքին հասանելի լինելու համար:

«Հայ սպառողն արժանի է լավագույնին: Մենք ցանկանում ենք ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ ավանդական հայկական պանիրը բարձր որակով ու փաթեթավորմամբ ներկայացնել հայ սպառողներին, հայկական հենքով բարիք ստեղծել համայնքի համար` իր տնտեսական ու սոցիալական արդյունքներով: Ուրախ եմ արձանագրել, որ շուրջ մեկ տարի տևած ինտենսիվ աշխատանքներից հետո այսօր արդեն շուկա ենք մուտք գործում: Հատուկ շնորհակալությունս կուզենայի հղել նախագծի թիմին՝ այն առանցքային մարդկանց, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել «Կաթնա»-ին կյանք տալու համար: Առանց նրանց ջանքերի, այս նախագիծը հնարավոր չէր լինի կյանքի կոչել»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Կաթնա»-ի հերոսուհին Նարեն է, աշխատասեր, կրթված ու նպատակասլաց հայուհի, որը կարևորում է առողջ ու բնական սննդամթերքը, վերջինիս էսթետիկական մատուցումը: Նարեն ճամփորդում է աշխարհով մեկ, բացահայտում նորն ու հետաքրքիրը, միևնույն ժամանակ նա կայուն համոզմունք ունի, որ հայկական պանիրը յուրահատուկ համ ու ավանդույթներ ունի, ու եթե պահպանվեն պանրի մշակման չափորոշիչները, անարատ ու բնական հենքը, հայկական «Լոռին» ու «Չանախը» միջազգայնորեն մրցունակ և ճանաչելի կդառնան

«Կաթնա»-ի բրենդինգը կատարել է «Ինդիգո» հայկական ընկերությունը, որն էլ համադրել է ապրանքատեսակները ըստ բրենդավորման գույների, որտեղ կանաչ փաթեթավորումը խորհրդանշում է Հայաստանի բնությունը, կապույտը` «Կաթնայի» ազնվության գույնն է, այն, որ «Կաթնա»-ն օգտագործում է 100% բնական բաղադրիչ, իսկ մանուշակագույնը` «Կաթնա» պանիրների բարձր որակը:

/filemanager/uploads/2021/11/week-5/Galaxy.jpg

«Մեր թիմը հետազոտական և փորձարարական աշխատանքների բավականին լուրջ փուլերով է անցել, որտեղ համադրվել են սպառողական վարքաբանությունը, մարդկանց պահանջմունքներն ու շուկայի առաջարկն իր որակական կոմպոնենտներով: Այսօր մենք վստահությամբ ասում ենք, որ «Կաթնա»-ն միջազգային բարձր չափորոշիչներով հայկական պանիր է, որը կարող է գոհացնել նոր որակ ու ապրելակերպի ձգտող հայ սպառողներին` բնական, օգտակար ու միևնույն ժամանակ հասանելի կաթնամթերքի առաջարկով», - ասել է «ՄեգաՖուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմինե Ենգիբարյանը:

«Կաթնա» պանիրները` «Լոռի», «Չանախ», և «Սուլուգունի» տեսակներով, արտադրվում են «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ընկերությունում, որը հիմնադրվել է 1937թ-ին: «Մեգաֆուդի» հետ համագործակցությամբ 2019 թվականին գործարանում լայնածավալ ներդրումներ են կատարվել` «Կաթնա» պանրի արտադրման նպատակով նոր արտադրամասի ստեղծմամբ և վերազինմամբ: Նոր արտադրամասը մեկ օրում երեք հերթափոխի ընթացքում մինչև 60 տոննա կաթ վերամշակելու հնարավորություն ունի:

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ 2021թ. սեպտեմբերին ազդարարված «Զարգացման ծրագրերի» շրջանակում սա արդեն երկրորդ տնտեսական զարգացման նախագիծն է` իր սոցիալական ազդեցությամբ: Նշենք, նաև, որ որպես պատասխանատու բիզնես՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին