▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը ներկայացրել է բացառապես իր անձնական մոտեցումները. հայտարարություն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես նրա անձնական մոտեցումներն են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարեն Կարապետյանի գրասենյակը:

«Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր եւ էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցի հետ:

Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են եւ որեւէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր, թե ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով:

Ավելացնենք նաև, որ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս առիթով կայքերից մեկին ասել է. «Դա համարեք որպես մասնավոր կարծիք, մասնավոր կարծիքները չեն կարող արտահայտել խմբակցության դիրքորոշումը: Մենք հարգում ենք յուրաքանչյուր մասնավոր կարծիք»:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանն առայժմ թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է միայն «Ելք» խմբակցությունը:

Նրանք առաջադրել են իրենց խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Մյուս խմբակցությունները դեռեւս իրենց դիրքորոշման մասին չեն հայտնել:

Թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին