▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Հովհաննիսյանը բացել է փակագծերը․ Բաժանման պատճառների և նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին

Տեղեկացրել էինք, որ Go.sport FM 96.3-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, ով անկեղծ զրույց է ունեցել իր անձնական կյանքի մասին։ 

Հաղորդավարի հարցին՝ արդյոք իր կյանքում նոր փոփոխություններ կան, դերասանը հաստատել է, որ վերջին շրջանում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել․ ինքը և կինը՝ Մանե Հակոբյանը, որոշել են բաժանվել։

«Փոփոխություն վերջին շրջանում այո կա իմ կյանքում։ Մենք՝ ես ու Մանեն, բաժանվեցինք։ Շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ, առանց ավելորդ լարվածության։ Մինչ օրս այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ՝ մեր հրաշք Նանեն»,- նշել է նա։

Կարենի խոսքով՝ իրենց բաժանումը որևէ կերպ կապված չէ երեխայի հետ։ Նրանք պարզապես հասկացել են, որ իրենց ճանապարհները այլևս չեն համընկնում։

Դերասանը նաև ընդգծել է, որ մեծ հարգանք ունի նախկին կնոջ նկատմամբ և վստահում է նրան, հատկապես իրենց դստեր դաստիարակության հարցում։

«Ես իրեն շատ հարգում, կարևորում եմ, վստահում եմ, որովհետև դաստիարակության մեծ մասը մեր պուճուրի իրա ձեռքերում է։ Շատ լավ է, որ մենք ընդհանուր համաձայնության ենք գալիս, որ նույն մոդելի դաստիարակությունն ունենա մեր երեխան»,- ասել է նա։

Կարենի խոսքով՝ տարբեր խոսակցությունների արդյունքում երկուսն էլ հասկացել են, որ ճիշտ կլինի շարունակել յուրաքանչյուրն իր ճանապարհով։

«Տարբեր խոսակցություններից հասկացանք, որ ինչու շարունակել, եթե ինչ-որ բան ճիշտ չի գնում։ Մենք բավականին հասուն մտածող մարդիկ ենք և միասին որոշեցինք գնալ մեր ճանապարհով»։

Դերասանը նաև նշել է, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իրենք բաժանված են։ Չնայած դրան՝ Կարեն Հովհաննիսյանն ընդգծել է, որ շարունակում են մնալ լավ ընկերներ և անում են ամեն ինչ, որպեսզի իրենց հարաբերությունների փոփոխությունը որևէ կերպ չազդի դստեր՝ Նանեի վրա։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին