▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծում են, որ այդ փաստաթղթերը ոչնչացնելով կարող են հասնել անպատժելիության»․Արդարադատության գեներալ-մայոր

 

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում մանրամասնել է, թե ինչպիսի վտանգներ է իր մեջ պարունակում ԱԺ-ում նախօրեին քննարկված ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության վերաբերյալ հարցը․ «Այսօրվա իշխանություններն իրենց ամբողջ գործելաոճով և ապրելակերպով ծայրահեղ վախի մեջ են ապրում, հետևաբար նոր գործողություններ են սկսում իրականացնել, որով կարծում են, թե կփրկվեն իրենց ազգադավ, ազգակործան գործունեության առումով պատասխանատվություն կրելուց... Խնդիրը նաև նրանում է, որ այս մանկամիտները շատ դեպքերում կարծում են, որ այդ փաստաթղթերը ոչնչացնելով իրենք կարող են հասնել անպատժելիության, բայց այդ փաստաթղթերը տարբեր տեղերում են կուտակվում՝ արխիվներում, գերատեսչություններում են լինում, այդ ամբողջությունը հավաքել և ոչնչացնել․․․ իրենք պետք է որ հասկանան, որ դա իրենց չի հաջողվի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին