▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է

Asekose.am-ին հաջողվել է տեղեկություններ ստանալ  Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակից  Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին:

Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժողի վիրահատությունը բարեհաջող է անցել:

«Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը ծայրահեղ ծանր է»,-հայտնեց բժիշկ Կարեն Սահակյանը՝ հավելելով, որ Լյուդվիգ Հովհաննիսյանը շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան, կառավարության անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ էր արել: Նրան գլխի հրազենային վնասվածքով տեղափոխել էին  թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին