▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն արխիվային տեսանյութ է հրապարակել, որն արվել է 2007 թվականին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում Գրիգորը պատկերված է իր բանակային ընկերների հետ։ Նրանք տոնում են Ամանորը։

«Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, հպարտ եմ, որ քո մասնիկն եմ եղել։ Խաղաղություն մեր երկրին։

P.S. Արխիվ 2007, էսօրվա պես հիշում եմ էս օրը։ Այո կար ժամանակ, որ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիները անցնում են տղամարդու կյանքի այս կարևոր փուլը ...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Գրիգորը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին