▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանադայի դեսպանը՝ ԼՂ-ի, Սաֆարովի արտահանձնման և ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին

Կանադական ներդրողներին առավել հրապուրում եւ հետաքրքրում է թափանցիկ կերպով աշխատող ինստիտուցիոնալ համակարգ...
 Կանադան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ցեղասպանությունը: Ի՞նչ նկատառումներից ելնելով դա արվեց: Արդյո՞ք միայն հայ համայնքի դերակատարությունն էր` «Առավոտ» թերթի հացերին ի պատասխան` Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Ջոն Քլեբուրն Սլոան ասել է. «Դա Կանադայի օրենսդիր մարմնի քայլն էր: Կարծում եմ, որ տարբեր պառլամենտականներ դրա համար տարբեր նպատակներ ունեին»:

«Պարոն դեսպան, նկատի անելով այն հանգամանքը, որ Կանադան առաջիններից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը, հավանական տարբերակ համարո՞ւմ եք, որ առաջիկայում Կանադան վերանայի իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եւ այստեղ էլ առավել կոշտ դիրքերից հանդես գա։

«Տվյալ պահին ես տեսնում եմ, որ ԼՂ հարցի կարգավորման համար Կանադան բավականին ամուր աջակցում է այն գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կանադան կշարունակի աջակցել, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի երկարատեւ համաձայնագիր: Ես չեմ համարում, որ Կանադան որեւէ նախաձեռնություն կձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներից եւ առհասարակ ԵԱՀԿ-ի մանդատից դուրս»:

Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման թեմային՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի այդ քայլը չի նպաստում վստահության կառուցման գործընթացին։

Դեսպանը պատասխանել է նաեւ Հայաստանում ներդրումներ անելու մասին հարցին`նշելով, որ կանադական ներդրողներին առավել հրապուրում եւ հետաքրքրում է թափանցիկ կերպով աշխատող ինստիտուցիոնալ համակարգը։ Նրանք ուզում են տեսնել ամուր գործող ինստիտուցիոնալ կառույցներ, ամուր գործող մաքսային եւ հարկային համակարգ՝ նախագահի հրամանների կամ օրենքների վրա հիմնված հանձնարարականների փոխարեն»»,- մեջբերում է «Առավոտը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին