▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ կլիներ, որ բացառապես մանկական հայկական հեռուստաընկերություն ստեղծվեր…

Ինչ ճիշտ և լավ կլիներ մի զուտ, բացառապես մանակական հայկական հեռուստաընկերություն ստեղծվեր…Համոզված եմ ինձ կհասկանան երիտասարդ մայրերը, ինչու չէ հայրիկները, տատիկ-պապիկները, մսուր-մանկապարտեզների դաստիարակները: 
Ինչ պրոբլեմներ են նրանք ունենում երեխաներին կերակրելիս, խաղացնելիս, զբաղեցնելիս…Ինչ տանջանքներ, սարսափելի, տաժանակիր մի զբաղմունք, նյարդերի գերլարում, որի ընթացքում օգտագործում են համակարգիչները, պլանշետները, հեռախոսները, խաղալիքները, համացանցի մանկական երգերը, մուլտֆիլմերը, զվարճալի հաղորդումները և այլն:
Մանկական այս հեռուստաընկերությունը բացարձակապես կցուցադրեր մանկական հաղորդումներ` օգտագործելով, համաշխարհային, խորհրդային ժամանակաշրջանի հոյակապ մանկական հաղորդումներ, հեքիաթներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր, խաղեր, ուսումնական, մարզական, ժամանցային հաղորդումներ…
Նույնանման, իրարից գրեթե չտարբերվող, քաղաքական-սերիալախառն և այլ հաղորդումներով իրար հետ «պատերազմող, մարտընչող», մանկական հետաքրքիր հաղորդումներից գրեթե զուրկ հեռուստաընկերությունների պայմաններում, սա իրոք մի չքնաղ օազիս, կղզյակ կլիներ երեխաների և պատանիների համար…
Կապահովվեր նաև կոմերցիոն կողմը` մանկական ապրանքների, սննդի, խաղալիքների, սարքավորումների, մայրերին, ընտանիքին, կենցաղին վերաբերող ապրանքների գովազդ…
Իհարկե մանկական, հետաքրքիր, դիտարժան գովազդային հոլովակներով…
Բնականաբար հայկական մանկական այս հեռուստաընկերությունը անշուշտ կունենար նաև ուսուցողական, դաստիարակչական և մանուկ հասակից պետության լիիրավ քաղաքացի դաստիարակելու, ձևավորելու հնարավորություն:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին