▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանի կոչն` անհապաղ կանխել հակաարցախյան երևույթները

2015 թ. հունվարի 31-ին Սյունիքի և Արցախի սահմանին կատարվածը ցնցել է ամբողջ հայությանը: Միևնույն ժամանակ՝ ՀՀ-ում և արտերկրում բնակվող հայերի մի մասը տեղի ունեցածի տպավորության ազդեցությամբ բացասաբար են տրամադրվում մեր արցախաբնակ հայրենակիցների նկատմամբ:
Իրականում մեր ավտոշարասյան վրա հարձակվել են ոճրագործ ռեժիմի կամակատար մի խումբ բաշիբոզուկներ, որոնք արցախաբնակ հայության շրջանում տոկոս չեն կազմում: Ընդհակառակը՝ այնտեղի հայությունը կրկնակի կեղեքված է և կարիք ունի օր առաջ ազատվելու այդ բաշիբոզուկների տիրապետությունից:
Այդ պատճառով մեր բոլոր ազնիվ հայրենակիցներին խնդրում և հորդորում եմ զերծ մնալ «ղարաբաղցի-հայաստանցի» կեղծ ու վտանգավոր տարբերակումից և անհապաղ կանխել դրա ամեն մի դրսևորում: Պետք է նաև նկատի ունենալ, որ կա երրորդ կողմ, որը բաց չի թողնելու մեր պառակտումից օգտվելու հնարավորությունը:

 

Ժիրայր Սեֆիլյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին