▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջհանգիրյանի գաղութի երազանքը իրականություն է, մնաց պարզել մանկության երազանքը

Գագիկ Ջհանգիրյանին պետական որևէ պաշտոնում տեսնել ցանկացողները շատ քիչ են, եթե չասենք, որ գրեթե բացակայում են: Երևի հենց այս հանգամանքով էլ պայմանավորված նրա շուրջ վերաթարմացվում են բացասական լեգենդները, որոնցից մեծ մասը բավական ճշմարտացի է թվում:

Մեր խմբագրություն զանգած քաղաքացին ներկայացավ որպես Ջհանգիրյանի մերձավոր շրջապատին մոտ կանգնած անձ: Ի զարմանս մեզ, քաղաքացին բավական բարձր տրամադրություն և կատակելու հավես ուներ և պնդում էր, որ ոչ մի դեպքում չարժե Ջհանգիրյանին վերադարձնել պետական ապարատ: Նա հազիվ ծիծաղը զսպելով պատմեց, որ Ջհանգիրյանը բավական հաջող է օգտագործել կալանավորման ընթացքը: Իր համախցակից, քաղաքում որպես Զիլլի Արմեն հայտնի անձնավորության հետ, նա հենց գաղութում եղած ժամանակ էլ ծրագրում է հայտնի Zilli բրենդի կրկնօրինակը բացել Հայաստանում: Գաղութից հետո նախաձեռնությունն իրականություն է դառնում:

Հենց ԲԴԽ շենքի մերձակայքում գտնվող սեփական տներից մեկում էլ այժմ բավական բարձր գներով կարում և վաճառում են Ջհանգիրյանի մտահղացած Zilli_ատիպ կաշվե բաճկոններ: Ի դեպ ըստ մեր զրուցակցի, նման մի բաճկոն էր պատվիրել նաև Վանեցյանը, այդ մասին իմանալով Ջհանգիրյանը հրահանգել էր նրան 10 տոկոսի չափով թանկ վաճառել: Թե ինչքանով է հայտնի բրենդները կրկնօրինակող նախկին պաշտոնյան, 100 տարի առաջվա իրավաբանական գիտությունների թեկնածուն համապատասխանում որևէ պաշտոն ստանալուն այլ հարց է, բայց որ լիարժեք համապատասխանում է մանր հնարքներով մեծ փողեր աշխատողի թափուր հաստիքին, կասկած չի հարուցում: Ի դեպ Զիլիի Արմենի հետ նա որոշ ժամանակ նաև ոչ բնական եղանակով ծխախոտներ է ներմուծել հայաստանյան շուկա:

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել Գագիկ Ջհանգիրյանի տեսակետն ընթերցողի զանգի ու նյութի վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին