▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախահայերին մեղադրում են անջատողական շարժում սկսելու մեջ

Ուկրաինայի դեպքերից հետո շրջանառվեցին լուրեր կապված Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության, և դրա հետևանքով Ջավախքում իբր անջատողական շարժում սկսվելու հետ:

Այս թեմայով Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ևս արտահայտեց իր տեսակետը, հայտարարելով, որ Ջավախքում անջատողական դրսևորումներ չկա և չի կանխատեսում, բայց Ջավախքում թուրքական զորքի հայտնվելու դեպքում կարող է լինել ընդվզում: Սակայն վրացական որոշ ուժեր, այնուամենայնիվ, հայտնվեցին դեպրեսիվ վիճակում, ազգությամբ իբր թե հայ ոմն էլիբեկովի շուրթերով սկսեցին մեղադրել անջատողականություն քարոզելու մեջ՝ ձեռքի հետ էլ տարածելով ստահոդ լուրեր apsny.ge կայքի միջոցով:

Ինչ է ստացվում. իրենց տրամաբանությամբ ով, որտեղ, ինչու, երբ ընդվզում է, ուրեմն սեպարատիստ է: Շիրակ Թորոսյանի` հայտարարության տեսքով արված ևս մեկ հավաստիացումն այն մասին, որն ուղարկվել է նաև վերոնշյալ կայքին, որ անջատողականություն չկա և չի կանխատեսում, մնաց անարձագանք այդ կայքի կողմից: Փաստորեն, բոլոր տեսակի հավաստիացումներն անջատողականության և դրա հիմքերի բացակայության մասին ձեռնտու չեն համապատասխան մարմիններին: Ձեռնտու չեն, որովհետև Վրաստանի անվտանգության մարմինները, որոնք Ջավախքի հանդեպ դեռևս փորձում են վարել Սաակաշվիլու որդեգրած քաղաքականությունը, միտված են «պայքարելու» իրենց իսկ կողմից հորինված անջատողականության դեմ, որպեսզի ջավախքցիների գլխին պահած դամոկլյան սուրը միշտ արդարացված և հիմնավորված լինի, թե` տեսեք-տեսեք, սեպարատիզմի դեմ ենք պայքարում: Չի բացառվում` հետագայում սկսեն նաև պայքարել ահաբեկության դեմ: Ահա սա է հիմնական մոտիվացիան: Միչև երբ ու ինչքան….

Արտյուշ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին