▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

Մենք ապրում ենք Ամուլսարի հարակից համայնքներում և բոլորից շատ ենք մտածում մեր համայնքի, մեր հողի ու մեր ջրի մասին։ Մեզանից շատերը աշխատել են Ամուլսարում և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է իրականացվում, ասվում է «Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի տարածած տեսանյութում։

«Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է։ Վստահ ենք՝ իրենք էլ գիտեն, որ Լիդիանը ամենաբարձր որակի աշխատանք է կատարում։

Եվ ուրեմն ինչ շահ են հետապնդում նրանք՝ ճանապարհ փակելով։ Միակ բանը, որին հասել են այս մարդիկ հարյուրավոր քաղաքացիների սնանկացումն է, այս համայնքների դատարկվելը ու տասնյակ խանութների փակվելը», - նշված է հաղորդագրությունում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին