▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ թիկունքում՝ ժանտ, եղկելի տեսակը լպիրշ վայելքների մեջ է...

Բառ չեմ գտնում, որով հնարավոր կլիներ բնորոշել նմաններին:
Ստահակ բառն անգամ թույլ է այս դեպքում:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թշնամու ձեռնարկած դիվերսիայի ընթացքում թեժ դիմակայության ժամանակ արիաբար զոհվում է 25-ամյա Զորիկ Գեւորգյանը, իսկ նույն գիշերը Լիսկայի տղան հարբած վիճակում իր թանկարժեք մեքենան քշում է Մաշտոցի պողոտայի մայթերով...
Ի՞նչ անուն տաս էս ստահակի արարքին...
Սահմանը պահում եւ հերոսաբար մարտիրոսվում է ազնիվ տեսակը, իսկ թիկունքում՝ ժանտ, եղկելի տեսակը լպիրշ վայելքների մեջ է...
Թո՛ւ...

 

Կիմա Եղիազարյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին