▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավասու մարմիններից պահանջել են գնահատական տալ Մանվել Գրիգորյանի և Շուշան Պետրոսյանի արարքներին

Այսօր՝ 2016 թվականի հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Հիշեցնենք, որ պատգամավորի կողմից վերոնշյալ սպառնալիքները հնչեցնելու վերաբերյալ www.armtimes.com լրատվական կայքում 2016 թվականի հունվարի 11-ին հրապարակվել էր «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան» վերնագրով նյութը: Նույն օրը www.hraparak.am լրատվական կայքում  հրապարակվել է «Էջմիածնի նախկին քաղաքապետը հաստատում է գեներալ Մանվելի հետ ունեցած միջադեպը» վերնագրով նյութը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ ծեծի ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Նույնաբովանդակ նյութ հրապարակվել է նաև tert.am լրատվական կայքում: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թվականի հունվարի 13-ին փոստային առաքման միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին