Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի` իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Հիմա գանք մեզ՝ Հայաստանին։ Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։ Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։
|
«Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին